Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ ոքի խաղաց
Սպորտ
Քիչ առաջ Լեհաստանի Ինովրոցլավ քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014թ. առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարի առաջին հանդիպումը Հայաստանի և Ռումինիայի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև:
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Առաջին խաղակեսի 12-րդ րոպեին Վինան բացեց հաշիվը՝առաջ մղելով ռումինացիներին, իսկ 44-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանը հավասարեց հաշիվը:
Հիշեցնենք, որ երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին, մեր հավաքականը Տուչոլայում կմրցի տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի հետ. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում