Հայաստանի խոշոր հաշվով պարտությունը սեփական հարկի տակ (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2015թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալեց Ֆրանսիայի ընտրանուն: Ցավոք, մեր ընտրանին ստիպված եղավ 4 անգամ գնդակը դուրս բերել սեփական դարպասից: Խաղն ավարտվեց 4:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց մեկնարկից 12 րոպե անց: Գոլը իր հաշվին գրանցեց Յասին Բենզիան: Թիմերը հենց այս հաշվով ել գնացին ընդմիջման: Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին Հայաստանի ընտրանին ստիպված եղավ երկրորդ անգամ գնդակը դուրս բերել սեփական դարպասից: Այս անգամ աչքի ընկավ Ֆլորիան Տովենը:
10 րոպե անց հյուրերի երրորդ գոլի հեղինակը դարձավ Նտեպը, իսկ մեկ րոպե անց Արսեն Բեգլարյանը նաև 4 -րդ գնդակն ընդունեց սեփական դարպասը: Հանդիպմանը իր երկրորդ գոլը խփեց Տովենը: Հանդիպման ավարտից 6 րոպե առաջ Դավիթ Հակոբյանը խփեց Հայաստանի հեղինակության գոլը:
Նշենք, որ հոկտեմբերի 14-ին մեր երիտասարդական ընտրանին կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին:
Լուսանկարը՝ armsport.am-ի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում