Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 ոստիկան Մենք չունեինք Հայաստանը ոչնչացնելու կամ այն ​​անկախությունից զրկելու մտադրություն․ Ալիև Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է անցկացնում Աբովյան քաղաքում Գերմանիան վերսկսում է ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ գնելու ջանքերը Երևանում բախվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն․ «Porsche»-ը հայտնվել է մայթին Մայիսի 10-ին նշվում է Հողի օրը Ֆրանսիայի կառավարությունը Իլոն Մասկին մեղադրում է այն բանում, ինչն ինքն է անում․ Դուրով Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ. Զաքարյանը՝ Բայրամովի հայտարարության մասին «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Մարտունիում (տեսանյութ) Թեհրանը պնդել է, որ ԱՄՆ-ը պարտվել է Իրանի հետ հակամարտությունում 

«Արարատ-73»-ի վետերաններին շնորհվել է 1-ին աստիճանի մեդալ

Սպորտ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին: 1973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառավոր հաղթանակի 40-ամյակի առթիվ կազմակերպված երեկոյի ժամանակ Հանրապետության Նախագահը Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար, պարգևատրել է պետական բարձր պարգևներով, շնորհել պատվավոր կոչում:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին՝ իր ողջույնի խոսքում ընդգծելով, որ «Արարատ»-ը ոչ միայն 1973 թվականի, այլ ընդհանրապես 70-ականների մեր ժողովրդի մեծագույն նվաճումներից մեկն է: ««Արարատ»-ի փառահեղ հաղթանակները մեր ժողովուրդը համարում է ոչ միայն այդ կանաչ գորգի վրա մրցապայքարում տարած հաղթանակ, այլ որպես իր հավաքական արժանիքների արձանագրում: «Արարատ»-ը մեր ազգային հպարտությունն էր, ազգային արժանապատվությունը: Իհարկե, «Արարատ»-ը զուտ միայն ֆուտբոլ չէր խաղում. տղաները ֆուտբոլ էին խաղում, բայց դա նաև քաղաքականություն էր: Ինչպես բոլորիս հայտնի է, ցավոք, խորհրդային տարիներին Հայաստանը չէր կարողանում լիարժեքորեն ներկայանալ միջազգային հարթակներում, և «Արարատ»-ն իր ֆուտբոլային հաղթանակներով Հայաստանը դուրս էր բերում միջազգային ասպարեզ, Հայաստանը և հայերին դարձնում էր է՛լ ավելի ճանաչելի: «Արարատ»-ի հաղթանակները, «Արարատ»-ի կրկնակի հաջողությունները ես միշտ համեմատում եմ այն մեծ սխրանքի հետ, որ կատարեց Տիգրան Պետրոսյանը. Տիգրան Պետրոսյանը, դառնալով աշխարհի չեմպիոն, յուրաքանչյուր հայ ընտանիքում շախմատ խաղալ սովորեցրեց կամ գոնե՝ շախմատ սիրել, նույնը՝ տղաները: Եվ այսօրվա մեր հավաքականի խաղը ևս արդյունք է «Արարատ»-ի այն ժամանակվա հաղթանակների: «Արարատ»-ը ոգևորություն մտցրեց Հայաստանում, հայ ժողովրդի մեջ, և յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրում էր՝ Հայաստանում, Հայաստանից դուրս, շատ հպարտ էր իրեն զգում:

Ես շատ լավ հիշում եմ 73 թվականը, ես այն ժամանակ ծառայել եմ խորհրդային բանակում՝ հեռավոր Ուրալում: Նույնիսկ հիմա եմ հուզվում, ինձ թվում էր, թե ամբողջ գունդն ինձ է նայում, և բոլորը մատնացույց էին անում, ասում էին՝ տեսեք այս մարդու հայրենակիցներն են, որ այս սխրանքը կատարեցին: Պարզ է, որ Հայաստանում տոնախմբություն էր: Ես մի առիթով ասել եմ, որ մեր ժողովուրդը վերջին 50-60 տարիների ընթացքում, երևի, մի քանի անգամ է սրտանց ուրախացել: Թերևս, առաջին առիթը Հայրենական պատերազմում հաղթանակն է՝ Մայիսի 9-ը, այնուհետև Տիգրան Պետրոսյանի հաղթանակը, «Արարատ-73»-ի և մեկ էլ մեր ժամանակներում դա կարելի է համեմատել Շուշիի հաղթանակի հետ, երբ ժողովուրդն ինքնաբուխ դուրս էր եկել փողոցներ և ուրախանում էր իր զավակների մեծագույն հաղթանակով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

70-ականների ոգևորության մասին խոսելիս Նախագահը հիշել է, թե ինչպես էր յուրաքանչյուր երեխա փորձում իրեն նմանեցնել «Արարատ-73»-ի հերոսներից մեկին:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, «Արարատ»-ը իր որոշակի ազդեցությունն ունի նաև Հայաստանի այսօրվա հավաքականի վրա, որը, Նախագահի գնահատականով, հանդիսանում է նախկին Խորհրդային միության երկրների լավագույն հավաքականներից մեկը: Հանրապետության Նախագահը հորդորել է, որպեսզի յուրաքանչյուր հայ, որտեղ էլ գտնվի, սատարի մեր ֆուտբոլի հավաքականին, որովհետև, ըստ նրա, դա զուտ միայն հաղթանակ չէ սպորտային բնագավառում՝ դա շատ ավելին է, քան պարզապես հաղթանակը:

Նախագահը իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել «Արարատ-73»-ի վետերաններին, մաղթել առողջություն և ցանկացել, որ նրանք միշտ լինեն մեր հավաքականի, մեր ֆուտբոլիստների կողքին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կազմակերպած մեծարման երեկոյի ժամանակ «Արարատ-73»-ի վետերաններին ողջունել և փառահեղ հաղթանակի հոբելյանի առթիվ շնորհավորել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ միասին:

Նախարար Յուրի Վարդանյանը «Արարատ-73»-ի մի շարք ֆուտբոլիստների շնորհել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչումներ, պարգևատրել՝ նախարարության Ոսկե մեդալով և հուշամեդալով: ՀՖՖ նախագահը թիմի բոլոր վետերաններին հանձնել է դրամական պարգևներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանին (Տեսանյութ) Պատրաստվե´ք ավելի շատ գումար աշխատելու. Գագիկ Ծառուկյան Կրեմլը Հայաստանից բացատրություն է պահանջում Զելենսկու այցի վերաբերյալՄահացել է Մանե Թանդիլյանի մայրըՊակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 ոստիկան Մենք չունեինք Հայաստանը ոչնչացնելու կամ այն ​​անկախությունից զրկելու մտադրություն․ Ալիև Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է անցկացնում Աբովյան քաղաքումԳերմանիան վերսկսում է ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ գնելու ջանքերը Երևանում բախվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն․ «Porsche»-ը հայտնվել է մայթին Մայիսի 10-ին նշվում է Հողի օրը Ֆրանսիայի կառավարությունը Իլոն Մասկին մեղադրում է այն բանում, ինչն ինքն է անում․ Դուրով Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ)Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ. Զաքարյանը՝ Բայրամովի հայտարարության մասին «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Մարտունիում (տեսանյութ)Թեհրանը պնդել է, որ ԱՄՆ-ը պարտվել է Իրանի հետ հակամարտությունում Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ Ֆիցո Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 6 միավոր և գտնվում են առաջատարների շարքում Քանաքեռ- Զեյթունի թաղապետը քարոզում է բնակիչներին ընտրել «Քաղաքացիական պայմանագրին»՝ համար 16 Իրանն աշխարհի չորս գերտերություններից մեկն է․ Հաջիբաբայի Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Ֆրանսիայում «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Վարդենիսում (տեսանյութ) Հայաստանը «գուբերնիա» չդարձնելու համար, Հայաստանին պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն․ Հակոբ Բադալյան Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՈՒՂԻՂ.«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 10-ինԲուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր Դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել. Բայրամովը՝ սահմանազատման մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում Կատարի վարչապետի հետ քննարկել են Իրանի հետ գործարքը Արթուր Ավետիսյանը հաղթել է միջազգային մրցաշարում«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը մայիսի 10-ի առավոտյան Ինչպե՞ս է փոխվել և մեծացել «Կարգին հաղորդում»-ից հայտնի Անդրանիկը Հայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք «Զոհ աստվածներին». պատահական զբոսանքը Նորվեգիայում հանգեցրել է սենսացիոն գտածոյի Ավտովթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. Ավտոմեքենան հայտնվել է գետումՄխիթարյանը կարևոր հայտարարություն է արել ապագայի վերաբերյալ Մայիսի 10-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՀանտավիրուսային վարակի երկու նոր դեպք է գրանցվելԻնչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը․ մանրամասներԻրան-ԱՄՆ հակամարտությունը Ռուսաստանին դնում է բարդ դրության մեջ. ՊուտինԱՄՆ-ի հարվածներից հետո Վենեսուելան նախկին ռեակտորից հեռացրել է միջուկային նյութերըԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուՄեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներով
Ամենադիտված