Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան ԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին 

Պուտինը Իլհամ Ալիևից պահանջում է «ռազմավարական գործընկերության նոր մակարդակ»

Հայկական Մամուլ

Մինչեւ երեկ օրվա վերջ Ադրբեջանում նախագահական «ընտրություններին» պաշտոնապես արձագանքել էին Թուրքիան եւ Ուկրաինան: Անկարայից դեռեւս հոկտեմբերի 9-ին Ալիեւին շնորհավորել էին նախագահ Գյուլը եւ վարչապետ Էրդողանը: Նույն օրը «վերընտրված»-ին զանգահարել եւ հետագա «խորացող համագործակցության» հույս էր հայտնել նաեւ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը:

Երեկ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի կառավարող կուսակցությունից նախագահական «ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած» մի խմբի եւ հավաստիացրել, որ «առաջին արտասահմանյան ուղեւորությունը կկատարի Թուրքիա»: Ի՞նչ պատասխան է ստացել Ուկրաինայի նախագահը' այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցները լռում են:

Մինչդեռ Կիեւից ստացվել է սենսացիոն լուր: Ըստ այդմ, Ադրբեջանը «մերժել է Անդրանատոլիական գազամուղի (TANAP) նախագծին Ուկրաինայի մասնակցությունը»: Ուկրաինան այդ նախագծին մասնակցությամբ նպատակ ուներ որոշակիորեն «թեթեւացնել Ռուսաստանից էներգետիկ կախվածության բեռը»: Ուկրաինացի մեկնաբանը կարծում է, որ «Ադրբեջանը նման շատ սկզբունքային որոշում կարող էր ընդունել միայն Ռուսաստանի ճնշմամբ»:

Եթե փակագծերը բացենք, ապա թերեւս կհասկացվի, որ Բաքուն TANAP նախագծից Ուկրաինային դուրս է թողել Ռուսաստանի պահանջով, որովհետեւ ուկրաինական լրատվամիջոցը հավելել է, որ այդ դեպքում Կիեւն ստիպված կինի «հայացքն այլ կողմ չթեքել»: Ակնարկը գուցե վերաբերում է Եվրոմիության հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու Ուկրաինայի որոշման «վերանայման հավանականությանը»:

Մենք ենթադրել էինք, որ «վերընտրվելուց» հետո Ալիեւի համար վրա է հասնելու «մուրհակներ մարելու» ժամանակը:

Ուկրաինայի դեմ նրա ընդունած որոշումն, ըստ ամենայնի, «առաջին ծիծեռնակն է», որին կարող են հետեւել արդեն «ագռավները»: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը մտադիր չէ բաց թողնել Բաքվում իշխող վարչախմբի սանձերը:

Երեկ օրվա վերջին «ՌԻԱ նովոստ»-ին տարածել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի արձագանքն առ Ադրբեջանի նախագահական «ընտրություններ»: Դա կարճ, բայց բազմանշանակ խոսք է. «Մենք Ադրբեջանի հետ բոլոր բնագավառներում ունենք բարիդրացիական եւ բազմաճյուղ հարաբերություններ, եւ ես հույս ունեմ, որ նախագահ Ալիեւի (պաշտոնավարման) նոր ժամկետը մեզ կօգնի հասնելու ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի»:

Ինչպես ռուսներն են ասում, «ոզնուն էլ հասկանալի է», որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն արտահայտել է Կրեմլի տիրոջ' Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը: Ոչ մի խոսք, անգամ ակնարկ, ինչպես տեսնում ենք, «կայացած ընտրությունների օրինականության», անգամ ադրբեջանական ժողովրդի «կամարտահայտության» մասին ասված չէ: Միայն' չոր պահանջ է ներկայացված. Մոսկվան ակնկալում է, որ գոյություն ունեցող բազմաճյուղ հարաբերությունները կհասնեն «ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի»:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված