Արարատի նոր մարզպետն ապրելու է «միայն աշխատավարձով»
Հայկական Մամուլ
Կառավարության որոշմամբ երեկ Էդիկ Բարսեղյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Մեկ այլ որոշմամբ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ: Նա նախկինում եղել է գյուղատնտեսության նախարար, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա հայտնեց, որ արդեն 2 տարի է, ինչ այլեւս Դաշնակցության անդամ չէ, բայց լավ հարաբերություններ ունի դաշնակցական շատ ընկերների հետ: Լրագրողների այն հարցին, թե մարզպետ նշանակվելն ինչպե՞ս կազդի իր բիզնեսի վրա, Արամայիս Գրիգորյանը պատասխանեց, որ ինքը նախկինում զբաղվել է բիզնեսով (Ավշարի գինու գործարանի սեփականատեր), բայց այժմ բիզնես չունի եւ ապրելու է միայն իր աշխատավարձով:
Նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի մասին Արամայիս Գրիգորյանն ասաց, որ նա մարզում մեծ հարգանք է վայելում, ունի բարձր հեղինակություն եւ հրաժարական է տվել միայն տարիքի պատճառով:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը