Գերմանացիները մերժել են ՀՀԿ-ական պատգամավորին
Հայկական Մամուլ
ԱԺ Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները երեկ հանդիպել են Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի անդամների հետ: Ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հանդիպման վերջում ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը հանկարծ հանդիսավոր կերպով ձայնի իրավունք է խնդրել ու գերմանացի պատգամավորներին շնորհակալություն հայտնել Բեռլինի պատի քանդման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով իրենց Գերմանիա հրավիրելու համար:
«Շնորհակալություն մարդկային վերաբերմունքի համար,-ասել է նա ու շարունակել,-կլինի՞ երեկոյան ձեզ հաց ուտելու հրավիրեմ: Դո՛ւք ընտրեք ռեստորանը եւ գնանք»: Գերմանացիները քաղաքավարի կերպով մերժել են Մուրադյանի հրավերը, իսկ հայ պատգամավորները, այդ թվում ՀՀԿ-ականները, չեն կարողացել թաքցնել իրենց ծիծաղը:
Հիշեցնենք, որ Մ. Մուրադյանը, երբ բնապահպանության նախարար էր, իր քարտուղարուհու հարցին, թե ֆաքս է եկել, ինչ անեմ, պատասխանել էր. «Սո՛ւրճ հյուրասիրիր, մինչեւ ազատվեմ»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն