Գասպարիչի «մաշված» կարծիքը և «ագրեսիվ» Արա Աբրահամյանը
Հայկական Մամուլ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ նորություն է իրեն հայտնի հուլիսին Մերձմոսկովյան ճանապարհներից մեկում պատահած վթարի գործից: Հիշեցնենք՝ այդ ողբերգական ավտովթարից հետո էր, որ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ծաղկավոր խալաթով դատարան էին բերել: Աբրահամյանի պատասխանը սկզբում բավական ագրեսիվ էր. «Դուք աղմուկի համար եք խոսում, գրում»:
Բայց չբավարարվեց դրանով, շարունակեց Սերժ Սարգսյանի հիշատակած «գաղջ մթնոլորտի» ուղղվածությամբ. «Դուք այնպես չեք անում, որ մեկի վիճակը լավանա, դուք ամեն ինչ անում եք, որ վիճակները անհասկանալի դառնան: Ի՞նչ է կատարվում, դատարանում դատավարություն է գնում, մենք նշանակել ենք ամենալավ դատապաշտպաններին, որ զբաղվում են այդ գործերով»: Թվում էր, թե Աբրահամյանի հետ մեր զրույցը կամաց-կամաց ստացվում էր, սակայն այդ պահին որտեղից որտեղ հայտնվեց Արա Աբրահամյանի «նորանշանակ թիկնապահը»՝ ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը եւ շեֆին «փրկելու» ակնհայտ քծնանքով վրա տվեց, թե «ի՞նչ եք հարցնում, այդ հարցերին մենք պատասխանել ենք, վերջ»:
Անկեղծ ասած, մեզ ամենեւին էլ Գասպարիչի «մաշված» կարծիքը չէր հետաքրքրում, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր էր բացահայտել կուսակցական բոսին «ախրանիկի» կարգավիճակում:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը