Հումորասեր նորանշանակ մարզպետը
Հայկական Մամուլ
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ինչպես մեր պաշտոնյաների բացարձակ մեծամասնությունը, շատ ազնիվ է և ունի հումորի բացառիկ զգացում: Դա պարզվել է երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի երկու հարցերին նրա տված կարճ պատասխաններից:
«Մարզպետ նշանակվելը ինչպե՞ս կազդի ձեր բիզնեսի վրա»,- երեկ կառավարության նիստից հետո հարցրել է թերթի թղթակիցը (Արամայիս Գրիգորյանը «Ավշարի» սեփականատերն Է):
«Ես այժմ որեևէ բիզնեսով չեմ զբաղվում: Բնականաբար անցնելով պետական աշխատանքի, զբաղվելու եմ պետական գործունեությամբ»,- շատ ազնվորեն ասել Է նորանշանակ մարզպետը, հավելելով, որ այլևս «Ավշարի» սեփականատերը չէ: Եվ ուրեմն ապրելու եք աշխատավարձո՞վ հարցրել է թղթակիցը: «Այո»,- նույնքան ազնվորեն պատասխանել է մարզպետը: Իսկ ի՞նչ է արել Արամայիս Գրիգորյանը, «Ավշարի» բաժնետոմսերը վաճառե՞լ է՝ հարցրել է թղթակիցը: «Այո, վաճառել եմ քեզ»,- հումոր Է արել նորանշանակ մարզպետը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը