Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում` Կոտայքի մարզում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:40-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված և զինված ատրճանակով, ավազակային հարձակման է ենթարկել Արզնի գյուղի Գետաշեն թաղամասի 3-րդ փողոցի 23 տան բնակչուհի, 63-ամյա Սոնյա Ղուլղազարյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վալենտին Պապյանի և Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Shamshyan,com-ի հետ զրույցում Ս. Ղուլղազարյանը պատմեց. «Գիշերը 4 անց կեսի կողմերն էր: Տանը միայնակ էի: Ոտքերի ձայն լսեցի ու երբ ննջարանից դուրս եկա դեպի խոհանոց, խոհանոցի պատուհանից ներս մտավ դիմակավորված ու ատրճանակով զինված մի հոգի և զենքի սպառնալիքի տակ ինձանից պահանջեց գումար: Նա, տեսնելով ձեռքիս մատանին և պարանոցիս վզնոցն ու կուլոնը, ստիպողաբար վերցրեց, իսկ հետո զենքի սպառնալիքի տակ ննջարանի պահարանի միջից հափշտակեց 700 հազար դրամը ու դիմեց փախուստի»:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն