Դատական կարգադրիչների գործը կարող է հետաքրքիր ավարտ ունենալ
Հայկական Մամուլ
Դատական կարգադրիչների գործը կարող է հետաքրքիր ավարտ ունենալ: «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում գործով մոտ 2 տասնյակ մեղադրյալներն ընդունելու են մեղքը, վերականգնելու են պետությանը պատճառած վնասը և համաներմամբ ազատ են արձակվելու: Գործն էլ դրանով կփակվի:
Նշենք, որ վնասի չափն էականորեն նվազեցվել է, և նախկին 300 միլիոն դրամի փոխարեն այն ներկայում կազմում է մոտ 60 միլիոն դրամ, որից արդեն իսկ մոտ 45 միլիոն դրամը վերականգնվել է: Առաջիկա օրերին կվերականգնվի մնացածը, և բոլորը, այդ թվում նաև կարգադրիչների ծառայության պետ, դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը, կհայտնվեն ազատության մեջ:
Իսկ դեպարտամենտի արդեն նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն այս գործով ջրից չոր դուրս կգա՝ կատարված չարաշահումների համար վճարելով միայն պաշտոնի կորստով:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը