Պատահար Գյումրիում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 11-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում' «Ռոյալ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E240» մակնիշի 35 OR 204 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել շինության պատին, ինչի հետևանքով վարորդ' 1988 թ. ծնված Հ. Բ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Հրշեջ-փրկարարները Հ. Բ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն