Խոշոր պայթյուն «Հայրենիք» կինոթատրոնի մոտ. կա վիրավոր (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 11-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչից առաջացել է մոտ 0.5մ խորությամբ, 0.4մ տրամագծով փոս և վնասվել են քոլեջի ու մոտակա երկու բնակելի շենքի պատուհանները:
Պայթյունից քոլեջի պահակ Կ. Հ. (ծնվ. 1951թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' տեղի ուժերով տեղափոխվել «Երևան» ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են քոլեջի և մոտակա բնակելի շենքերի վնասված պատուհանները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն