ԱՄՆ-ի կոնգրեսում ժամանակը կանգ է առել
ԱՄՆ
ԱՄՆ-ի կոնգրեսում գտնվող հանրահայտ «Օհայո» ժամացույցն ԱՄՆ-ի բյուջետա-ֆինանսական ճգնաժամի զոհ է դարձել: Ժամացույցի սլաքները կանգ են առել, իսկ հնագույն մեխանիզմը կարգի գցող մարդ չի գտնվել պարզապես, քանի որ կոնգրեսի աշխատակիցները հազարավոր այլ պետական պաշտոնյաների հետ մեկտեղ իրենց հաշվին արձակուրդ են գնացել. գրում է ИТАР-ТАСС-ը:
3 մետրանոց «Օհայո» ժամացույցը Վաշինգտոնում հայտնի է նրանով, որ նրա կողքին ավանդաբար իրենց մամլո ասուլիսներն են անցկացնում ամերիկացի սենատորները:
Ժամացույցը գրեթե 200 տարի առաջ ստեղծել է ֆիլադելֆիացի վարպետ Թոմաս Վոյթը: Սկզբում այն տեղակայված էր սենատի հին շենքում, իսկ 1859-ից արդեն հայտնվեց իր ներկայիս տեղում:
Թե ինչու է բրոնզեպատ ժամացույցը կրում ԱՄՆ-ի նահանգներից մեկի անունը, ոչ ոք չգիտի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն