Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համար Էրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումը Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.Գալջյան ԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներին Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ 

Տխուր, երազկոտ... «Թռչող Աֆրիկացին». Արեգ Ազատյանի նոր գեղարվեստական գիրքը

Գիտություն և Մշակույթ

Շուտով տեղի կունենա երիտասարդ արձակագիր Արեգ Ազատյանի «Թռչող Աֆրիկացին» նոր գեղարվեստական գրքի շնորհանդեսը։

Նշենք, որ Արեգ Ազատյանը մի շարք պետական և միջազգային մրցանակների դափնեկիր է (ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ, Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակ, Terre d'Armenie միջազգային փառատոնի «տարվա լավագույն հայազգի գրող» և այլն)։ Նա նաև ՀՀ Գրողների միության անդամ է, 4 գրքի և մի շարք ֆիլմերի հեղինակ։

Գրքի շնորհանդեսից առաջ Lurer.com-ը զրուցեց հեղինակի հետ։

- Ի՞նչ կապ ունի հայ գրողը Աֆրիկայի հետ։

- Կարծում եմ՝ հայ գրողը, ընդհանրապես ցանկացած գրող, կարող է կապ ունենալ ցանկացած մայրցամաքի, պետության ու քաղաքակրթության հետ։ Գրքի հերոսը հայ է, հայ երիտասարդ, ով պարզապես ճամփորդում է։ Նրա նպատակն է բացահայտել այդ հեքիաթային մայրցամաքն ու գրել դրա մասին։

Աֆրիկան ինձ համար մեծ բացահայտում էր։

- Գրքի բոլոր 54 գլուխներում մենք տեսնում ենք երազկոտ ու տխուր մարդկանց. որքանո՞վ է ընդհանրացնում Թռչող Աֆրիկացին այդ բոլորի կերպարը։

- Թռչող Աֆրիկացու կերպարը մեկն է այն տասնյակ հերոսներից, որոնք կան գրքում։ Այո, իմ հերոսը հիմնականում հանդիպում է տխուր ու երազկոտ մարդկանց, որոնք երազում են փախուստի, հոգևոր ազատության մասին։ Նրանց մեծ մասը սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, և շատերի երազանքներն առաջին հայացքից շատ ծիծաղելի կարող են թվալ։ Ինչո՞ւ «Թռչող Աֆրիկացի». հերոսի ցանկությունը շատ պարզ է՝ նա երազում է ծովի վրայով թռչել ու հասնել Եվրոպա, որպեսզի գումար աշխատի, սակայն ծովում շնաձկների բաժին է դառնում։

- Ձեր հերոսի ճամփորդությունը կարո՞ղ էր Հայաստանում լինել։

- Գրքում համեմատականներ են տարվում Հայաստանի հետ։ Այդ իմաստով Աֆրիկայի ընտրությունը պատահական չէր։ Ու թեև գիրքը զերծ է քաղաքական ենթատեքստից, սակայն հայ ընթերցողին շատ բաներ հոգեհարազատ կարող են թվալ։

- Աֆրիկացիների հետ շփումը ի՞նչ փոխեց ձեր կյանքում։ Եթե Աֆրիկան փոխելու հնարավորություն ունենայիք, կուզեի՞ք, որ իրական Աֆրիկան նման լիներ ձեր ստեղծած վերջին՝ «Միացյալ Աֆրիկայի Հանրապետությանը»։

- Այո´։ Ամենամեծ արգասիքն այս գիրքն էր. այն ինձ «թևեր» տվեց։ Անշուշտ, կուզեի, որ Աֆրիկան նման լիներ այդ երկրին, սակայն ամեն ինչ փոխելը, կարծում եմ, անհնար է։ Հեքիաթներին ոչ բոլորն են հավատում։ Շատերը երազում են, իսկ շատերին այդ երազները իրականություն են թվում։

- Ո՞վ կարող է լինել այս գրքի ընթերցողը։

- Բոլորը։ Ցանկացած մարդ, ում հետաքրքիր է ճամփորդությունը, ով ուզում է շփվել իրական ու անկեղծ մարդկանց հետ։ Թեև գիրքը չէի համարի արկածային, սակայն այդ տեսակ գրականության սիրահարներին այն նույնպես կարող է հետաքրքրել։

- Երբևէ մտածե՞լ եք գիրքը էկրանավորելու մասին։

- Այո´, բայց ոչ ամբողջությամբ, մի քանի առանձին նովել միայն։ Սակայն դրանց էկրանավորումը մեծ գումարների հետ է կապված։

- Կա՞ն հեղինակներ, որոնցից ոգեշնչվել եք։

- Այո´, իհարկե կան։ Նրանք շատ են ու շատ տարբեր։ Պարզապես մի քանիսի անունը կնշեմ` Ֆրանց Կաֆկա, Ալբեր Քամյու, Դոստոևսկի, Վիլյամ Սարոյան, Խորխե Լուիս Բորխես, Հովհաննես Թումանյան, Իսահակ Բաբել և այլք։

- Մեր օրերի երիտասարդներն ընթերցասե՞ր են։

- Մեր օրերում գեղարվեստական գրականությունը հիմնականում հրատարակվում է 500-1000 տպաքանակով, ի դեպ` ոչ միայն Հայաստանում։ Սակայն այսօր ընթերցանության համար այլ աղբյուրներ նույնպես կան (ինտերնետ և այլն)։ Եթե խոսենք հայ երիտասարդների մասին, ապա այո, համոզված եմ, որ կարդում են։ Մենք հրաշալի երիտասարդություն ունենք։ Գրականության պրոպագանդան դեռ այնքան էլ ակտիվ չէ, սակայն մեծ հեռանկարներ կան, որ շատ շուտով որակյալ գրականություն ընթերցելը նույնպես նորաձև կհամարվի։

- Հայ գրականության նորագույն շրջանի հանճարների ստեղծած գրականությունից հետո շատ է քննարկվում ժամանակակից հայ գրականության չլինելու, կամ լինելու դեպքում` անորակ լինելու հարցը. ի՞նչ կասեք այս մասին։

- Այս հարցն անմիջական կապ ունի նախորդի հետ։ Կրկին պրոպագանդայի հարց է։ Այսօր ոչ միայն գրականության ոլորտում, այլև, կարելի է ասել` ամենուր, ընդունված է ասել, որ առաջ լավ էր, առաջ կար, իսկ հիմա չկա կամ հիմա չի կարող լինել։ Ես կտրականապես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ։ Մեզանում միշտ էլ եղել են շնորհալի և տաղանդավոր արվեստագետներ, գիտնականներ և այլ մասնագետներ, և միշտ էլ կլինեն։ Ամեն ինչ չէ, որ ենթարկվում է «պահանջարկի» շուկայական պայմաններին։

- Եվ վերջին հարցը. ի՞նչ ձևաչափով է անցկացվելու գրքի շնորհանդեսը։

- Աֆրիկյան ոգով` «անդերգրանունդ» փաբում։ Կլինի շնորհանդես-վաճառք։ Երաժշտություն, հյուրասիրություն, ելույթներ։ Կարծում եմ` ուրախ ու պայծառ կանցնի։

Եվ վերջում ներկայացնում ենք հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի կարծիքը երիտասարդ տաղանդաշատ արձակագրի նոր գրքի վերաբերյալ. «Երիտասարդ արձակագրի վեպի հերոսը ճանապարհորդում է աֆրիկյան երկրներում, ծանոթանում տարբեր մարդկանց հետ: Վեպում սյուժետային ընդհանուր գիծ չկա, հերոսն է, որ միավորում է տարբեր նովելները, որոնք ընկալվում են առանձին-առանձին` սյուժետային ինքնուրույն պատումով, մեծ մասամբ՝ պրիտչաներ են՝ իրենց անսպասելի լուծումներով»:

Զրուցեց Լիա Թահմազյանը

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. ՓաշինյանՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
Ամենադիտված