«Ոսկե գնդակը» կտայի Ռիբերիին. Զիդան
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը 2012/13 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է համարում Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացող Ֆրանկ Ռիբերիին:
«Ոսկե գնդակը» ես կտայի Ռիբերիին, քանի որ նա նախորդ մրցաշրջանում «Բավարիայի» հաջողություններում առանցքային նշանակություն ունեցավ: Խնդիրը միայն նրանում է, որ կա մեկը, ով մեկ մրցաշրջանում 55 գոլ է հեղինակել»,-հայտարարել է Զիդանը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում մյունխենյան թիմը հաղթել է Գերմանիայի առաջնությունում, երկրի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում