Բավականին ծանր պայքար է լինելու. Ստոյանովը Հայաստան-Բուլղարիա խաղի մասին
Սպորտ
Բուլղարիայի ազգային հավաքականի դարպասապահ Վլադիսլավ Ստոյանովը աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա խաղից առաջ նշել է.
«Բավականին ծանր պայքար է լինելու, քանի որ Հայաստանը տանի չի հաղթում: Առաջին խաղն էլ բավականին լարված է ստացվել:
Մրցակիցը մոտիվացված կլինի: Լարվածություն կա, քանի որ բոլորս հասկանում ենք խաղի կարևորությունը: Ինքս լավ մարզավիճակում եմ: Մարզիչը կորոշի, թե ով է լինելու դարպասապահը»,-Ստոյանովի խոսքերը մեջբերում է gong.bg-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում