Կենտրոնական Եվրոպան կաթվածահար է հանկարծակի տեղացած ձյան պատճառով
Աշխարհ
Կենտրոնական Եվրոպայի արտակարգ իրավիճակների ծառայությունները զբաղված են ձնաբքի հետևանքները մաքրելով: Ավստրիայի արևմուտքում կես ժամվա ընթացքում ճանապարհների վրա ձնակույտեր են գոյացել, իսկ ոստիկանությունը տասնյակ ՃՏՊ-ներ է գրանցել:
Համանման իրավիճակ է ստեղծվել Շվեյցարիայի կենտրոնական շրջաններում: Տեղական իշխանությունները կոչ են անում վարորդներին հրաժարվել անձնական փոխադրամիջոցներով ճանապարհորդելուց, չնայած օդերևութաբանները կանխատեսում են, որ ձյունն այսօր կհալվի: Նրանց կանխատեսումների համաձայն` այս տարի Եվրոպային սպասում է վերջին տասնամյակների ամենացուրտ ձմեռը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն