ԵԱՀԿ-ն 300 դիտորդ կուղարկի Վրաստանի նախագահական ընտրություններին հետևելու համար
Վրաստան
Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններին հետևելու համար ԵԱՀԿ-ն 300 դիտորդ է ուղարկելու: Այս մասին այսօր Վիեննայում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը: Նա նշել է Վրաստանում կայանալիք ընտրությունների կարևորությունը և հայտնել, որ ԵԱՀԿ դիտորդների հարցը նախօերին վրաց արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ կայացած հանդիպման գլխավոր թեմաներից մեկն է եղել:
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով` նախագահական ընտրությունների մոնիթորինգի համար դիտորդներ կլինեն նաև ԵԽԽՎ-ից, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովից, ԵԱՀԿ ԺՄԻԳ ներկայացուցչությունից և այլ կառույցներից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն