Հայաստանի մրցակցի՝ Ղազախստանի գլխավոր մարզիչը պաշտոնանկ արվեց
Սպորտ
Եվրո 2015թ. ընտրական փուլում Բելառուսի հավաքականին 2:1 հաշվով պարտվելուց հետո Ղազախստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Բորովսկին հեռացվեց զբաղեցրած պաշտոնից. տեղեկացնում է sports.kz-ը:
Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի Անդրեյ Ֆերապոնտովը:
Նշենք, որ Ղազախստանի ընտրանին խմբում զբացեցնում է վերջին տեղը: Իր հաշվին ունի մեկ հաղթանակ և 4 պարտություն։ Ղազախներին պարտության են մատնել Ֆրանսիայի, Իսլանդիայի, Հայաստանի և Բելառուսի երիտասարդական ընտրանիները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Ղազախստանի երիտասարդական ընտրանին կհյուրընկալվի Հայաստանի իրենց հասակակիցներին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում