Ռևանշը կայացավ. Հայաստանի հավաքականի հաղթանակը սեփական հարկի տակ (տեսանյութ)
Սպորտ
Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում «Հանրապետական» մազադաշտում ավարտվեց Հայաստան-Բուլղարիա հանդիպումը:
Առաջին խաղակեսը ավարտվեց Վարդան Մինասյանի թիմի գոլային առավելությամբ: Խաղակեսի վերջին րոպեին Արաս Օզբիլիսը բացեց հանդիպման հաշիվը` իր գոլերի քանակը հավաքականի կազմում հասցնելով 4-ի: Իսկ հյուրերը մնացին 10 հոգով. Օզբիլիսի նկատմամբ խաղի կանոնների խախտման համար դաշտից հեռացվեց Իվան Բոդուրովը: Սակայն սա չխանգարեց բուլղաացիներին պատասխան գոլը հեղինակել. 60-րդ րոպեին Իվելին Պոպովը տուգանային հարվածից հաշիվը դարձրեց 1:1: Նշենք, որ Բուլղարիայի ընտրանու կազմում երկրորդ դեղինը ստանալու արդյունքում հեռացվեց նաև Սվետոսլավ Դյակովը:
Հայաստանի ազգային ընտրանին կարողացավ աշխարհի 2014թ-ի առաջնության ընտրական փուլում իր առաջին հաղթանակը տոնել սեփական հարկի տակ: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Յուրա Մովսիսյանը կարողացավ հաղթական գոլը հեղինակել: Այսպիսով` ռևանշը կայացավ:
Մրցաշարային աղյուսակում մեր ընտրանին իր ակտիվում ունի 12 միավոր: Վերջին խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի իտալացիների հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում