Չկա Շարմազանով, չկա ՀՀԿ
Քաղաքական
Այսօր` հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստ: Նիստին չէր մասնակցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ինչի պատճառով լրագրողները այդպես էլ չկարողացան մանրամասներ պարզել նիստի վերաբերյալ: Սովորաբար, նիստերից հետո Շարմազանովը տեղեկացնում է, թե ինչ հարցեր են քննարկվել:
ՀՀԿ-ականներից ոչ ոք չհամաձայնվեց ստանձնել Շարմազանովի դերը և մանրամասներ ներկայացնել: Նրանցից շատերը շտապում էին Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիպումը մարզադաշտում դիտելու:
Ֆուտբոլ չէր սիրում միայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով, սակայն, բացի Երևանի տոնը շնորհավորելուց` այլ բան չասաց:
Փաստորեն` չկա Շարմազանով, չկա ՀՀԿ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն