Ծառուկյանը ուզում էր գնացքը քաշել (տեսանյութ)
Հասարակություն
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց հայոց «Դյուցազնագրքի» հերոսներին: Արտասովոր վարժությունների և էքստրեմալ մարզաձևերի սիրահարները նշեցին, որ պարբերական բնույթ կրող այս հանդիպումներին անհամբերությամբ են սպասում, քանի որ Գագիկ Ծառուկյանը մշտապես աջակցում է իրենց:
Գագիկ Ծառուկյանը անկեղծորեն զարմացել է, թե ինչպես են ոչ այնքան հզոր արտաքինով մարդիկ նման ռեկորդների հեղինակ դառնում:
«400 տոննա տեղից պոկեց, ու կարողա մտածես` մի քիչ թեքություն կար, բայց քաշեց բերեց, թողելուց գնացքը նորից հետ գնաց: Եթե էտքան մասսա չլիներ, ազնվությամբ` ուզում էի մի հատ ես էլ փորձեի (ծիծաղում է), բայց որ ժողովուրդը շատ էր, ասի` չէ, գործ չունեմ»,- կատակում է Ծառուկյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն