«Մամ ջան, սենց էր պետք, փորձիր ինձ հասկանալ». ինքնասպանություն կատարած տղայի` մորն ուղղված երկտողը (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել և ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ, փրկարարները դուրս բերեցին երիտասարդի դին և մեկ ժամից ավելի է սպասում են, մինչև կժամանի դի տեղափոխող բրիգադը: Ոստիկանությունը պարզել է, որ երիտասարդ տղան Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Արթուր Հարությունյանն էր: Փաստի առթիվ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վաչության Մատոցի քննչական բաժնում, քննիչ Հ. Խեդոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Զննությամբ, ինքնասպանություն գործած երիտասարդի գրպանում հայտնաբեվեց երկտող, որտեղ գրված էր. «Մամ ջան, սենց էր պետք, փորձիր ինձ հասկանալ»:
Մանրամասն` այստեղ:





















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն