Չեխերը հաղթեցին և հավասարվեցին Հայաստանի ընտրանուն (տեսանյութ)
Սպորտ
Աշխարհի 2014 թվականի առաջնության որակավորման փուլում Չեխիայի ընտրանին հյուրընկալվեց Մալթային:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4:1 հաշվով: Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Միֆսուդը, չեխերի կազմում գոլեր հեղինակեցին Հյուբշմանը, Լաֆատան, Կադլեցը և Պեկհարտը:
Հայաստանի հետ միևնույն խմբում ընդգկված չեխերը միավորների քանակով հավասարվեցին մեր ընտրանուն (12 միավոր): Մալթան ունի 3 միավոր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում