Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց
Սպորտ
Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց Մայքլ Ադամսին: Մամեդյարով- Վաշյե-Լագրավ պարտիան ավարտվեց ոչ ոքի:
Արոնյանի հաջորդ մրցակիցը Մամեդյարովն է:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը: Ադամսը ունի 6 միավոր, Վաշյե-Լագրավը՝ 5, Մամեդյարովը՝ 4:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում