Ընդունված է «փչացնել» բոլոր չվարկաբեկվածներին. միտումնավոր «փչացնում են» Առաքելյանի գործով մեղադրող դատախազին
Հայկական Մամուլ
Տիգրան Առաքելյանի և մյուսների գործով դատաքննությունը երեկ ավարտվեց: Պաշտպանական և մեղադրական ճառերը հնչեցին: Նիստն անցավ լարված՝ դահլիճից վիրավորական վանկարկումներ հնչեցին մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հասցեին, ով այս գործով ստանձնել է իշխանությունների որոշումն իրականացնելու ծանր բեռը:
«Հրապարակ» օրաթերթի աղբյուրներն ասում են, որ Մարտիրոսյանին այս գործով մեղադրանքը պաշտպանելու ուղարկելու որոշումն անսպասելի է եղել բոլորի, հատկապես իր համար: Այս համակարգում ընդունված է «փչացնել» բոլոր չվարկաբեկվածներին, որ ոչ ոք մյուսների հանդեպ առավելություն չունենա: Ի դեպ, Հ. Մարտիրոսյանն Արագածոտնի դատախազն է:
Մանրամասները' «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը