Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետների հետ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ուշագրավն այն է, որ այդ այցի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել միայն հայկական կողմը, իսկ ահա ՌԴ կառավարության կայքում որևէ բառ անգամ չկա ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հետ Իգոր Շուվալովի ու Արկադի Դվորկովիչի հանդիպումների մասին:
Փոխարենը ՌԴ կառավարության կայքը հայտնում է, որ Արկադի Դվորկովիչը երեկ հանդիպել է Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վլադիմիր Սեմաշկոյի հետ ու քննարկել երկու երկրների միջև ինտեգրացիոն ծրագրերի իրականացման ընթացքը: Ընդգծենք. Բելառուսի դեպքում ՌԴ փոխվարչապետն ընդունում է փոխվարչապետին, իսկ ահա Հայաստանի դեպքում վարչապետին: Այն էլ՝ այդ հանդիպմանը ռուսները հարկ չեն համարել անդրադառնալ անգամ մեկ նախադասությամբ:
Մանրամասները՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն