Պատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 11-ին, ժամը 22.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ազատան գյուղի մոտակայքում,տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս Գյումրի-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես E320» մակնիշի 30 SS 958 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ո. Ա., ծնվ. 1987թ.) և «ԶԻԼ» մակնիշի 46 LS 316 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ' Վ. Ի., ծնվ. 1965թ.), ինչից «Մերսեդես E320»-ի վարորդը և ուղևորներ Մ. Մ.-ը (ծնվ. 1980թ), Մ. Մ.-ը (ծնվ. 1989թ), Կ. Մ.-ը (ծնվ. 1982թ) և Ն. Գ.ը (ծնվ. 2012թ) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' ուղևորներից երեքը տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, իսկ Ն.Գ.-ը' Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:























































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն