Մենք արդարացում չունենք. Ռոնալդու
Սպորտ
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլում Իսրայելի ընտրանու հետ խաղում գրանցված ոչ ոքի՝ 1:1 արդյունքը:
Վերջին խաղից առաջ պորտուգալացիները գտնվում են F խմբի երկրորդ հորզոնականում՝ ռուսներին զիջելով 3 միավորով:
«Իսրայելի նման պաշտպանությունը ճեղքելը շատ դժվար էր: Առաջին խաղակեսում Պորտուգալիան վատ հանդես չէր գալիս, սակայն ընդմիջումից հետո ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Կարծես թե մեր թիմին պակասում է հասունությունը: Ինչ էլ որ լինի, մենք արդարացում չուենք»,-Ռոնալդուի խոսքերը մեջբերում է A Bola-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում