«Հին Երևանը. հայացք ապագայից» լուսանկարների մրցույթ` մետրոպոլիտենի կայարաններում
Հասարակություն
Էրեբունի-Երևան 2795 տոնակատարոթյան շրջանակում երևանցիներին և մայրաքաղաք ժամանած հյուրերին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Բարեկամություն, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Զորավար Անդրանիկ և Գարեգին Նժդեհ կայարաններում հնարավորություն է ընձեռվել դիտել «Հին Երևանը. Հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը: Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչև դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական դիմագծի լուռ վավերագրերն են: Ցուցահանդեսը Երևանի անցյալն ու ներկան տեսնելու և համեմատելու յուրօրինակ պատմական ակնարկ է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն