Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Սև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել Լեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցում Մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. Կալաս Ֆրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը Գերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեք 

Հայոց գրերը Աստծո պարգևն են հայ ժողովրդին. այսօր Թարգմանչաց տոնն է

Հասարակություն

Ամեն ժողովուրդ իր ազգային եկեղեցական տոներն ունի: Հայ ժողովուրդն էլ այլ տոների շարքում ունի իր լեզվի ու մշակույթի տոնը: Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին տոնում է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը:

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
(Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը):

Դպրոցական տարիներից բոլորը գիտեն հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը, բայց քչերին է հայտնի, որ այդ նախադասությունը Աստվածաշունչ մատյանից է, որ հայերեն գրերը Աստծու պարգևն են հայ ժողովրդին...

Հայաստան աշխարհի քրիստոնեացումից մինչև 5-րդ դար հայ եկեղեցին տակավին չէր հայացել, որովհետև չուներ սեփական գիր ու գրականություն: Քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունելուց մոտ մեկ դար էր անցել:

Վանքերում և եկեղեցիներում կանոնավոր արարողություններ էին կատարվում, ընթերցվում էր Սուրբ Գիրքը, սակայն ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր այդ ամենը, քանզի հայերեն գրերի բացակայության պայմաններում եկեղեցական լեզուն ասորերենն էր: Ուստի և, Աստծու խոսքը շատերի սրտերին չէր հասնում:

Ահա այս պայմաններում էր, որ Սուրբ Մեսրոպ վարդապետը, Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը: Երկար փնտրումներից ու այլ ազգերի տառերը հայերեն լեզվի համապատասխանեցնելու անհաջող փորձերից հետո Մաշտոցը տրվեց աղոթքին ու խոկմանը, և Աստված լսեց նրա աղոթքները: Մաշտոցը, ոչ այն է երազով՝ քնի մեջ, ոչ այն է տեսլիքով՝ արթմնի, տեսավ, թե ինչպես մի ձեռք տառեր է գրում ու տառերը պահպանում են իրենց ձևը, ինչպես ձյան վրա: Աղոթքից վեր կենալով, Մաշտոց վարդապետը գրի առավ մեր նշագրերը: 1600 տարի է անցել այդ օրվանից, բայց հայ գրերը չեն փոփոխվել ու պահպանել են իրենց նախնական տեսքը, քանի որ հույժ կատարյալ են, ինչպես Աստծու ստեղծած ամեն ինչ:

Ապա սկսվեց աստվածաշունչ մատյանի ամբողջական թարգմանությունը, որ մշակումներով ու լրացումներով տևեց շուրջ 30 տարի: Աստվածաշունչն այլևս հայերեն էր, Աստված խոսում էր հայերեն: Ս. Սահակ Պարթևն ու Ս. Մեսրոպ Մաշտոցը, Եզնիկ Կողբացին ու Հովսեփ Պաղունացին, Կորյունը, Ղևոնդ Վանանդեցին և մյուսներն իրենց հոգու ամբողջ ջերմությունը ներդրեցին, իրենց հոգին նվիրեցին Աստվածաշնչի թարգմանության սրբազան գործին: Նրանց անկրկնելի թարգմանության շնորհիվ Աստվածաշնչի հայերեն օրինակը բոլոր ազգերի կողմից անվանվեց ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻ: Շուտով բացվեցին դպրոցներ, սկիզբ դրվեց հայ դպրությանը: Գրվեցին աղոթքներ, հոգեզմայլ շարականներ, զարկ տրվեց թարգմանական և ինքնուրույն գրականությանը, մարդկային բազմություններով լցվեցին եկեղեցիները, ճոխացանՓրկչի տոները: Եվ լուսավորվեց ողջ Հայոց աշխարհը: Հայ գրերի գյուտով և Աստվածաշնչի
թարգմանությամբ հիմք դրվեց հայ հոգևոր-մշակութային նոր շարժման, որ մեր ազգի ՈՍԿԵԴԱՐԸ դարձավ:

Թարգմանիչ բառը ներկայիս առօրյա խոսակցական իմաստով նշանակում է լոկ մի լեզվից մի այլ լեզվի թարգմանող անձ: Սակայն մեր հայրերը ոչ միայն թարգմանեցին Աստվածաշունչը, այլ ապրեցին ու այն հայացրին: Սուրբ Գիրքը հայ ժողովրդի համար կյանքի ձև ստացավ: Նրանք Աստծուն իջեցրին հայ մարդու հոգու մեջ:

Քրիստոնեությունը միս ու արյուն դարձավ հայի համար, դարձավ զորություն և հային հայ պահեց բոլոր ժամանակներում:

Սուրբ թարգմանիչները իրենց կյանքով դարձան հայ ժողովրդի թարգմանը Աստծու մոտ: Այսօր էլ նրանք շարունակում են իբրև փարոս լուսավորել հայոց ապագան: Թարգմանչաց տոնը հայ հոգու պանծացման տոնն է: Մեր եկեղեցու հայրերն այսօր էլ կարծես խոսում են մեզ հետ: Ս. Սահակը սովորեցնում է մեզ մեծ լինել և խոնարհ, Ս. Մաշտոցը՝ չվախենալ և աղոթքով հաղթահարել դժվարությունները, Եզնիկը ուղեցույց է հավատքը պաշտպանելու, Եղիշեն հայրենասիրությամբ է լցնում մեզ, Խորենացին ուսուցանում է հայոց պատմությունը, Շիրակացին առաջնորդում է բնության և տիեզերքի գաղտնիքների մեջ, Գրիգոր Նարեկացին մեր հոգին բարձրացնում է դեպի Աստված, Շնորհալին հայ հավատքի բանաձևն է տալիս և սովորեցնում Աստծու փառքը երգել ... «Թարգմանիչներ» անվանված հոգևորմշակութային հզոր շարժումն անկրկնելի երևույթ էր հայոց պատմության մեջ: Թարգմանիչները հիմք դրեցին ազգային ինքնուրույն գրականության, ճարտարապետության, պատմագրության, բժշկության, փիլիսոփայության, աստվածաբանության, երաժշտության, որով մենք քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամը դարձանք: Այդ նրանք էին, որ գրեթե ոչնչից ստեղծեցին ինքնատիպ մի մշակույթ, որ ուրիշ ոչ մեկ ազգի հետ չես շփոթի: Այդ նրանց ջանքերով էր, որ ազգը համախմբվեց միասնական մեկ հավատքի շուրջ և կարողացավ ետ վանել ճակատագրի դառը փորձությունները:

Հազար ու մի փոթորիկներ անցան հայ ժողովրդի վրայով, բայց ոչ մի արհավիրք չկարողացավ հայ ժողովրդի հոգուց խլել իր սեփական մայրենի լեզուն և իր արյունով գնված քրիստոնեական հավատքը, որ մեր պապերը կտակեցին մեզ: Նրանք կտակեցին չբաժանվել մեր Մայր եկեղեցուց, որ ծննդավայրն է հայ լեզվի և հայ մշակույթի:

Այսօր մեզ մնում է աղոթել Աստծուն և մաղթել, որ Թարգմանչաց ոգին և նրանց շնորհները մնան հայ ազգի յուրաքանչյուր անհատի հետ: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնի
Ամենադիտված