Գարեթ Բեյլը վիրահատությա՞ն կենթարկվի
Սպորտ
«Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, հնարավոր է, վիրահատության ենթարկվի` միջողային սկավառակի ճողվածքի պատճառով. տեղեկացնում է Marca-ն։
«Արքայական ակումբի» բժշկական շտաբը ֆուտբոլիստի մոտ խնդիրը բացահայտել է սեպտեմբերի 2-ին, սակայն ֆուտբոլիստին թույլատրել են դուրս գալ խաղադաշտ։
Այնուամենայնիվ, Բեյլին անհրաժեշտ կլինի բժշկական միջամտություն։ Վիրահատությունից հետո ապաքինման համար, հնարավոր է, անհրաժեշտ լինի 4 ամիս։
Սակայն մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը հերքում է տեղեկությունը նշելով, որ ֆուտբոլիստի միջողային սկավառակի ճողվածքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում