«Իրավունք չունեմ մեկնաբանելու մրցավարների որոշումները». Բուլղարիայի ֆուտբոլի միության նախագահ
Սպորտ
Աշխարհի 2014թ-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Բուլղարիա հանդիպմանն է անդրադրձել Բուլղարիայի ֆուտբոլային միության նախագահ Բորիսլավ Միխայլովը:
«Իրադարձությունների նման զարգացում չէի սպասում: Առաջին խաղակեսում այնքան էլ ագրեսիվ չխաղացինք: Նույնիսկ 9 հոգով տղաները բնավորություն ցույց տվեցին, և մենք պետք է շնորհավորենք նրանց: Դժվար էր այստեղ խաղալը: Ցավոք, մենք պարտվեցինք: Իրավունք չունեմ մեկնաբանելու մրցավարների որոշումները, սակայն երկու կարմիր քարտը մեկ խաղում, կարծում եմ, չափից շատ է: Հիասթափությունը մեծ է, սակայն թիմը պետք է առաջ շարժվի»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում