Արտաքին գործերի նախարարը չի տեսնում իր վարորդի օրինախախտումները (ֆոտո)
Հայաստան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության մի քանի նիստերի ընթացքում, բազմիցս հորդորել ու պահանջել է, որպեսզի կառավարության անդամները հարգեն օրենքը: Իսկ ճանպարհային ոստիկանության պատասխանատուները, բազմիցս հայատարարել են, որ այն վարորդները, ովքեր կխախտեն երթևեկության կանոները, իսկ տրանսպորտային միջոցների դիմապակուն չեն ունենա ԱՊՊԱ և տեխզննման կտրոններ՝ վարչական պատասխանատվության կենթարկվեն:
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, shamshyan.com-ը լուսանկարների շարք է հրապարակել, որից ակնհայտ երևում է, թե ինչպես է «BMW» մակնիշի 001 ԼԼ 60 համարանիշի ավտոմեքենայի դիմապակու վրայից բացակայում ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան սպասարկում է արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի կնոջը, ու երևի այդ հանգամանքից ելնելով, վարորդն այնքան ինքնավստահ է իր անպատժելիության համար, որ մեքենան կայանել էր Երևանի Ճանապարհային ոստիկանության «քթի տակ»:



















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից