Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հաղթեց արտագնա խաղում
Սպորտ
Քիչ առաջ Լեհաստանի Տուչոլա քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014 թ. առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: 75-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Վարդան Բակալյանը: Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Ռումինիայի իրենց հասակակիցների հետ: Վերջին տուրում՝ հոկտեմբերի 15-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կմրցի Լիտվայի հավաքականի հետ. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում