«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան «Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ) Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Դատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ) 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Եկատերինբուրգի Ս. Հովհաննես Կարապետ նորակառույց եկեղեցին (ֆոտո)

Այլ

Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Եկատերինբուրգի նորակառույց Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու օծման արարողությունը:

Եկեղեցին կառուցվել է Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ: Տաճարի հիմնարկեքը թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել է 2003 թ.: Քաղաքի կենտրոնում կառուցված 37 մետր բարձրություն ունեցող տաճարի ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը, որմնանկարիչը' Արտյոմ Մելքոնյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին և հայրապետական շքախմբի անդամներին եկեղեցու առջև մեծ ոգևորությամբ ու ծափողջույններով դիմավորեցին Սվերդլովսկի նահանգի հայ համայնքի բազմահազար հայորդիներ' գլխավորությամբ Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի և եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանի:

Հայկական եկեղեցու օծման առիթով ողջ մարզից Եկատերինբուրգ ժամանած հայորդիներին բաշխելով իր հայրապետական օրհնությունը' Վեհափառ Հայրապետը «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո թափորով մուտք գործեց նորակառույց տաճար:

Օծման արարողությանը ներկա էին Ռուս Ուղղափառ Եկեղեցու Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը, Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը, փոխնահանգապետ Յակով Սիլինը, նահանգային և քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի և թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Հընթացս սրբազան արարողության սաղմոսների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը: Ապա թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը օծեցին մկրտության սուրբ ավազանը չորս ավետարանիչների անուններով խորանի սյուները և եկեղեցու մնացյալ տասը սյուները:

Օծման արարողության ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ընդառաջ Սվերդլովյան հայ համայնքի խնդրանքին, ժամանել է Եկատերինբուրգ' հայրապետական իր օրհնությունն ու սերը բաշխելու Ռուսաստանի հողում հաստատված իր զավակներին և օծելու նրանց ջանքերով կառուցված աղոթատունը:

Այնուհետև այս առիթով հայ համայնքին շնորհավորեց Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը' իր խոսքում անդրադառնալով նաև եկեղեցու կարևոր առաքելությանը մարդկային կյանքում: Կիրիլի միտրոպոլիտը նորակառույց եկեղեցուն ընծայեց Ս. Հարության սրբապատկեր:

Տաճարի օծման առիթով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունից նորակառույց եկեղեցուն ակնակուռ ձեռաց խաչ փոխանցեց ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:

Օծման արարողությունն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորակառույց եկեղեցու երկար սպասված օծման կապակցությամբ շնորհավորելով հայորդիներին' Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այն պիտի ամենքին համախմբի իր շուրջ, կերպարանափոխի հայ համայնքի կյանքը և լցնի օրհնությամբ, հոգևոր լույսով ու շնորհներով: «…Փառք Բարձրյալին, որ մեր ժողովրդի զավակները նախնյաց սուրբ հավատքով և տեսիլքով շարունակում են եկեղեցաշինության առաքելությունը, որպեսզի նվիրագործված աղոթավայրի հարկի ներքո երկնառաք շնորհները ամրապնդեն և միավորեն հավատացյալներին ի Քրիստոս' ընթանալու դեպի տերունապարգև երջանկություն և փրկություն: Աստվածահաճո և եկեղեցաշեն ձեռնարկումները կյանքի են կոչվում Բարձրյալն Աստծո զորակցությամբ, և աշխարհի չորս ծագերում վեր հառնած մեր եկեղեցիներն ու տաճարները' որպես փրկության տապաններ, նաև ամուր հիմքն են ազգային-հոգևոր ինքնության, մխիթարության, հույսի և ապավինության: Սրբալույս մյուռոնով օծյալ մեր եկեղեցիներում հավատքով համախումբ և անսասան են մնում հայորդիք' որպես Քրիստոսի կենդանի եկեղեցի…: Որպես քրիստոնյա ազգ' մեր Տիրոջ վարդապետությամբ, առաքյալների ու մարգարեների վեմի վրա հաստատված տաճար լինելով, կառուցել ենք նաև քարակերտ տաճարներ ու եկեղեցիներ, որպեսզի այստեղ մշտամրմունջ աղոթենք Երկնավորին, և մեր եկեղեցիներից բաշխվող աստվածային օրհնություններով զորացնենք հոգևոր-եկեղեցական կյանքը, ամուր պահենք աստվածասիրությունը, ազգանվիրումն ու հայրենանվիրումը:

…Այս եկեղեցին այլևս պիտի լինի հոգևոր-ազգային կենտրոնը ձեր համայնքի, և պիտի ապրեք ու գործեք հոգու առավել զորությամբ, Ավետարանական սուրբ պատգամներով, մեր հայրերի ժառանգության հանդեպ նախանձախնդրությամբ ու հայրենական ավանդներով: Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու շինությամբ դուք, սիրելիներ, վերստին վկայեցիք, որ մեր ժողովրդի աստվածասեր ոգին դարեր շարունակ արտացոլվում է նաև եկեղեցաշեն հիանալի գործերում' որպես արտահայտություն աննկուն ու անպարտելի հավատքի, սրբազան արժեքների հանդեպ հավատարմության», - նշեց Գարեգին Բ Հայրապետն իր խոսքում:

Ապա Նորին Սրբությունը Եկատերինբուրգի հայ համայնքին շնորհավորեց նաև հիմնադրման քսանհինգ ամյակի առիթով' գոհունակությամբ արձանագրելով, որ համայնքը 1988 թ.-ից' իր հիմնադրման օրերից, շարունակաբար զորակցում է հայրենական կյանքի զորացմանն ու առաջընթացին և մեծ դերակատարություն ունի Սվերդլովյան շրջանի բնականոն զարգացման, հասարակական կյանքի առաջընթացի գործում:

Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց հայորդիներին ամուր մնալ որպես Աստծո տաճար, Քրիստոսի կենդանի եկեղեցի, այս նվիրական աղոթավայրում մաշտոցյան լեզվով մշտապես հնչեցնել իրենց հայցն առ Աստված, և շարունակել ապրել աղոթական ոգով ներշաղախ գործերով, որպեսզի նրանց հավատքով կերտածը զարդարի ու լուսավորի ազգային-եկեղեցական անդաստանը:

Հայոց Հայրապետը հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի և եկեղեցու կառուցման ընթացքում ցուցաբերած աջակցության համար իր գնահատանքը փոխանցեց մարզի և քաղաքի իշխանություններին: Նորին Սրբությունը նվիրյալ և անխոնջ ծառայության համար գոհունակությամբ իր օրհնությունը բերեց նաև թեմակալ առաջնորդին, թեմական խորհրդին և թեմի եկեղեցականությանը:

Վերջում Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցուն նվիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Միածին Որդու Ս. Իջման պատկեր:

Այնուհետև Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի Սրբատառ Կոնդակը, որով Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու բարերար Մասիս Նազարյանին շնորհվեց Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան: «…Գոհունակություն է Հայրապետիս համար Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու օծման բերկրալի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերել Ձեզ' Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու սիրելի զավակիդ: …Այսօր ուրախությամբ ենք հաստատում, որ ծնվելով ու հասակ առնելով Իրանում, Դուք ժառանգել եք ազգասեր ու եկեղեցասեր ոգին իրանահայ ավանդաշատ համայնքի, որի բազմադարյա պատմությունը վառ օրինակ է մեր ժողովրդի հավատավոր ոգու, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և լուսո խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ որդիական սիրո ու նվիրումի:

Տասնյակ տարիներ Դուք աշխույժ գործունեություն եք ծավալում ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի հայության համայնքային կյանքում: Հայրապետիս համար գոհունակություն է, որ մշտապես աջակցելով Տիրախնամ Թեմի առաքելության իրականացմանը, ազգասեր ու եկեղեցասեր ոգով Դուք հովանավորեցիք նաև հայկական եկեղեցու կառուցման աստվածահաճո նախաձեռնությունը: Հավատավոր մեր զավակների հետ աղոթակցությամբ կատարելով նորակառույց աղոթատան օծման սրբազան արարողությունը, մենք փառք ենք մատուցում Տիրոջը, որ եկեղեցու հովանու ներքո այսուհետ առավել պայծառ պիտի լինի հայորդիների հոգևոր ու ազգային կյանքը և զօրավոր' ինքնության գիտակցությունը նրանց հոգիներում», - ասված է տիար Նազարյանին շնորհված Հայրապետական կոնդակում:

Եկեղեցու օծման առիթով հայ համայնքի քսաներկու անդամների Նորին Սրբության կողմից հանձնվեցին Հայրապետական օրհնության գրեր` եկեղեցաշինության սրբազան գործում ունեցած ավանդի համար:

Նույն օրը Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ռոմանովների ցարական ընտանիքի նահատակության վայրում կառուցված տաճար և թանգարան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունըChat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ) Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ9 էջանոց նամակ էր գրել. 14-ամյա Վահեի հայրը մանրամասներ է պատմում (տեսանյութ) Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Երևանի Ռուբինյանց փողոցում բшխվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը․ Կան վիրավորներTelegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտի» կառավարիչ-տնօրեն Եվրոպական հանձնաժողովը Կիևին 90 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրից 3.47 միլիարդ եվրո է հատկացրել հարվածային զենքի համարՖարխոյանը հիմնավորեց՝ որոշումները դատարանում չեն կայացվում, ուղարկվում է. Արթուր ՍարգսյանՎեհափառը ցանկության դեպքում կարող է գալ ԱԺ ու ելույթ ունենալ. դա իր իրավունքն է, Խաչատրյան«Թակիր իմ դուռը» սերիալի աստղը կանչվել է դատախազություն Սպասում եմ զույգ բալիկների․ Ռիհաննան նոր գրառում է կատարելՍպասելու ենք, թե էս անգամ ինչ են հորինել իրենց SMS ուղարկողները. ՀակոբյանReuters․ ԱՄՆ տնտեսության աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է մինչև 1,5 տոկոսForsa. Գերմանիայի բնակիչների գրեթե 80%-ը կարծում է, որ կառավարությունը չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրներըՄեր հայրերի նզովքն ուղեկցելու է, սա զգուշացում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված