Լևոն Արոնյանը հաղթեց «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում
Սպորտ
Իսպանիայի Բիլբաո քաղաքում շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի վերջին տուրում մեր հայրենակից Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Մամեդյարովի հետ:
Արդյունքում՝ Հայաստանի հավաքականի առաջատարը 10 միավորով դարձավ մրցաշարի հաղթող:
Նշենք, որ Ադամս-Վաշյե-Լագրավ պարտիան դեռևս չի ավարտվել, սակայն անկախ այս խաղի արդյունքից հայ գրոսմայստերը մրցաշարի միանձնյա առաջատարն է: Մամեդյարովն ունի 5 միավոր:
Ադամս-Վաշյե-Լագրավ պարտիայի ավարտից առաջ Ադամսն ունի 6 միավոր, Վաշյե-Լագրավը՝ 5:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում