Եթե ասեմ՝ ինչու չեմ ցանկանում խաղալ Ֆրանսիայի հետ, ինձ կպատժեն. Ռոնալդու
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է մեկնաբանել իր հայտարարությունը այն մասին, թե ինչու է Ֆրանսիայի ազգային ընտրանին ամենաանցանկալի մրցակիցը աշխարհի 2014-ի առաջնության ընտրական փուլում:
«Տեսականորեն Ֆրանսիան հնարավոր մրցակիցներից ուժեղագույնն է: Մեր դիմակայությունը կարող էր շատ հետաքրքիր ստացվել, այդ պատճառով էլ, կարծում եմ, ավելի լավ է դրանից խուսափել: Եթե կա մրցակից, ում հետ ավելի լավ է չհանդիպել, դա Ֆրանսիան է: Դրա համար կա մի քանի պատճառ: Սակայն չեմ պատրաստվում այդ մասին խոսել, քանի որ ինձ կարող են պատժել»,-Ռոնալդուի խոսքերը մեջբերում է marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում