Սաակաշվիլին խնդրել է վրացի գործարարներին ֆինանսավորել նախագահական գրադարանի շինարարությունը
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է վրաց գործարարներին` խնդրելով ֆինանսավորել նախագահական գրադարանի շինարարությունը. ասված է նրա Facebook-ի պաշտոնական կայք-էջում:
Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ իր նախագահական լիազորությունների ավարտին պլանավորում է ժամանակակից նախագահական գրադարան բացել, որը նախատեսված է երիտասարդ սերնդի կարիքների համար: Նրա խոսքերով` գրադարանի շինարարությունը կարժենա մի քանի հարյուր հազար դոլար:
«Իմ ողջ նախագահության ընթացքում ես ոչ մի անգամ գործարարներից փող չեմ վերցրել, և հիմա չեմ պատրաստվում դա անել ինձ համար, բայց ցանկանում եմ խնդրել նրանց, որ ֆինանսավորեն նախագահական գրադարանի շինարարությւոնը»,-հայտարարել է Սաակաշվիլին վրաց գործարարների հետ կայացած հանդիպման ժամանակ. մեջբերում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն