Ուկրաինայում «օրենքով գող» ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Հասարակություն
Ինչպես կիրակի օրը հաղորդում է Prime Crime լրատվական գործակալությւոնը, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ՆԳՆ աշխատակիցների կողմից ձերբակալվել է 37-ամյա հայազգի «օրենքով գող» Գադի Կալոյանը, նույն ինքը` Գարի Կալոն, ով քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Օնիկ մականունով: Նրա հետ մեկտեղ ձերբակալվել է բռնցքամարտի միջազգային դասի վարպետ, նրա թիկնապահ Զոհրաբ Օզմանյանը:
Ուկրաինայի ՆԳՆ կողմից որոշում է կայացվել դեպորտի ենթարկել օրենքով գողին`3 տարի ժամկետով արգելք դնելով Ուկրաինա նրա մուտք գործելու թույլտվության վրա: Երեկոյան չվերթով Օնիկն արդեն մեկնել է Մերձբալթիկա: Ինչպես հայտնում է գործակալությունը, Հայաստանի քաղաքացի հանդիսացող, ազգությամբ եզդի Գադի Կալոյանը Մոսկվայում անցյալ տարվա հուլիսի 12-ին Դեդ Հասանի կողմից թագադրվել էր որպես «օրենքով գող»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն