Կո՞չ Զորի Բալայանի նամակում
Հայաստան
Հրապարակախոս Զորի Բալայանի նամակը, ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, բուռն քննարկումների առիթ է տվել:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` նամակում կոչ կա, որպեսզի «Ռուսաստանը պահի Հայաստանին»:
Արամ Կարապետյանը, անդրադառնալով այն տեսակետներին, որոնց համաձայն` Զորի Բալայանի այս նամակը պատվեր է եղել, ասաց. «Իմ տպավորությամբ` Զորի Բալայանը ինքնուրույն նամակներ շատ է գրել։ Կարող է և ինչ-որ տեղ, ինչ-որ ձև նաև խորհուրդ են տվել, բայց դատելով նամակի բովանդակությունից` ավելի շատ տեսնում եմ, որ կոչ կա, որպեսզի Ռուսաստանը պահի Հայաստանին: Ես այդպիսի բան տեսա ավելի շատ: Այն մարդիկ, որոնք խորհուրդ են տվել, եթե խորհուրդ են տվել գրել այս նամակը, կարծում եմ` շատ վատ են պատկերացնում Ռուսաստանի ներքին վիճակը»,-ասաց Արամ Կարապետյանը:
Վերջինիս կարծիքով` այդպիսի նամակներ կարելի էր գրել ժամանակին, հիմա Ռուսաստանի վիճակն այնպիսին չի, որ նամակների անդրադառնան:
«Իրենք հազարավոր խնդիրներ ունեն, և, ցավոք սրտի, այդ խնդիրները գնալով խորանալու են»,-ասաց կուսակցության ղեկավարը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից