Խորհրդակցություն ԱԻՆ-ում
ԱՐԽԻՎ
Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում իրականացված միջոցառումների և կատարված հանձնարարականների մասին։ «Ստեփանավան» օդանավակայանում սկսվել են կառուցապատման և օդանավակայանի վերագործարկման հետ կապված աշխատանքները։
ԱԻ նախարարի տեղակալ Դ. Կարապետյանը ներկայացրեց հոկտեմբերի 10-ին Լոռու մարզ կատարած այցի արդյունքները։
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթևոսյանը զեկուցեց, որ սեպտեմբեր ամսից «Լուսակերտ» ուսումնական բազայում պարբերաբար անցկացվում են ուսանողների և վերապատրաստվողների պարապմունքներ։
Ամենշաբաթյա խորհրադակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ոստիկանության սպայի պատիվը բարձր պահելու, անօգնական վիճակում հայտնված քաղաքացիների փրկությունը կազմակերպելու և իրականացնելու համար «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Տավուշի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Հունան Գարանյանին։
Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վիկտոր Թադևոսյանին շնորհվեց փրկարար ծառայության գնդապետի կոչում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)