Մարիո Բալոտելլին պատրաստ է Հայաստանի հետ խաղին
Սպորտ
Իտալիայի ազգային հավաքականի բժիշկ Էնրիկո Կաստելաչին հայտարարել է, որ հավաքականի խաղացող Մարիո Բալոտելլին պատրաստ կլինի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:
«Այսօր Բալոտելլին պետք է մարզվի ընդհանուր խմբի հետ: Նա պատրաստ կլինի Հայաստանի հետ խաղին, սակայն վերջնական որոշումը կայացնելու իրավունքը մարզչինն է»,-բժշկի խոսքերը մեջբերում է իտալական մամուլը:
B խմբում մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Իտալիա — 21 միավոր
2. Բուլղարիա— 13
3. Դանիա — 13
4. Չեխիա — 12
5. Հայաստան — 12
6. Մալթա— 3


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում