Ռոնալդուն մարմնի ֆանտաստիկ կառուցվացք ունի. Շվարցենեգեր
Սպորտ
Մադրիդում կայանալիք «Arnold Classic -2013» բոդիբիլդերների մրցույթից առաջ Առնոլդ Շվարցենեգերն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին և նշել.
«Ռոնալդուն ունի մարմնի ֆանտաստիկ կառուցվացք: Նա հիանալի մարզավիճակում է և մեծագույն ֆուտբոլիստ է»:
Իսկ այն հարցին, թե արդյոք Ռոնալդուն կկարողանա իր հետ մրցել «Միստեր Օլիմպիա» մրցույթում, նախկին դերասանը պատասխանել է.
«Չեմ կարծում, որ նա հետաքրքրված է այդ մրցույթով: Նա ավելի շատ հետաքրքրված է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը լինելու խնդրով: Սրանք երկու` իրարից տարբեր սպորտաձևեր են: Սակայն մի բան հաստատ է` Ռոնալդուն հիանալի մարզավիճակում է»,-Շվարցենեգերի խոսքերը մեջբերում է Cadena Cope-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում