Չիգորինի հուշամրցաշար. Հակոբյանն ու Հովհաննիսյանը կես միավորով զիջեցին հաղթողին
Սպորտ
Վլադիմիր Հակոբյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր եւ 231 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 12-րդ եւ 21-րդ տեղերը: Նրանք կես միավորով ետ մնացին հաղթողից` գրոսմայստեր Պավել Էլյանովից (Ուկրաինա): Էլյանովի նման 7-ական միավոր վաստակեցին եւս տասը գրոսմայստերներ, բայց նրանք հաղթողին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:
Զավեն Անդրիասյանի եւ Արթուր Գաբրիելյանի արդյունքն է 6-ական միավոր. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում