4 բրոնզ Հայաստանին՝ սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունից
Սպորտ
Հոկտեմբերի 10-13-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացավ սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մեր հանրապետությունից 52 կգ քաշային կարգում ԲԿՄԱ-Երևանը ներկայացնող Գրիգոր Մխիթարյանը գրավեց 3-րդ տեղը: Գործընկերոջ օրինակը կրկնեց սպիտակցի մարզիկ Էդիկ Պողոսյանը` 90 կգ քաշային կարգում: Տղաներից հետ չմնացին աղջիկները. երևանցիներ Երջանիկ Կարապետյանը (48 կգ) և Ռոզա Խաչատրյանը (52կգ) ևս գրավեցին 3-րդ հորիզոնականը` ավելացնելով բրոնզե մեդալների թիվը:
-Մեր հնարավորություններն ավելի մեծ էին: Սա միջին արդյունք է, մանավանդ որ Եվրոպայի 3 չեմպիոնից 2-ը բրոնզե մեդալ է բերել: Նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայանալու է մեծերի աշխարհի առաջնությունը: Լիահույս եմ, որ մեր մարզիկներն այս բացն այնտեղ կլրացնեն,- ասաց «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» հ/կ նախագահ Լևոն Հայրապետյանը. տեղեկացնում է msy.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում