«Չեմ կասկածում՝ Պուտինը պատասխանելու է». Զորի Բալայան
Քաղաքական
Գրող-հրապարակախոս Զորի Բալայանին բացարձակապես չի հետաքրքրում սոցցանցերում կամ լրատվամիջոցներում իր մասին հնչող տեսակետները, նույնիսկ այն, որ «Զորի Բալայանը դավաճան է»:
Հիշեցնենք, Զորի Բալայանը նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման իր մեխանիզմը: Նամակում, Զորի Բալայանը, ըստ էության, առաջարկում է վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղը ընդգրկված էր Ռուսաստանի կազմում: Շատերի կարծիքով, Զորի Բալայանն առաջարկում է Ղարաբաղը կրկին ընդգրկել Ռուսաստանի կազմում՝ նկատի ունենալով, որ Գյուլիստանի պայմանագրով Լեռնային Ղարաբաղը գտնվել է Ռուսաստանի կազմում:
«Կարդացեք ինքներդ, կա այդտեղ մի տող, որ հայրենիքի դավաճանության մասին է խոսք գնում: Ես չգիտեմ, ով է կազմակերպել այդ ակցիան, չեմ էլ ուզում իմանալ, բայց այդ նամակը մի օրում չի ծնվել»,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է Բալայանը:
Ըստ Զորի Բալայանի, հսկայածավալ նամակը իր արյան գնով է գրել: «Ամիսներ է տեւել, գրել-ջնջել եմ, պատռել-գցել եմ, վերջապես ծնվեց ասելիքս»,-նշեց Բալայանը: Ըստ գրող-հրապարակախոսի, ժամանակը իրենը կասի եւ կպարզվի ով՝ ինչ է:
Իսկ նամակը նա ուղարկել է, ինչպես կարգն է: «Հանձնել եմ Հայաստանում Ռուսաստանի դեսապանատանը: Չեմ կասկածում, որ պատասխան կլինի»,-ասաց Զորի Բալայանը: Վերջում նա խորհուրդ տվեց, որ նամակը համակ ուշադրությամբ կարդան եւ յուրաքնաչյուր կարդացող իր սեփական տեսակետը ունենա:
«Իսկ դուք ինչ եք մտածում իմ քայլի մասին»,-հարցրել է Բալայանը:
«Դե, Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունք իր տեսակետը ազատ արտահայտելու»,-պատասխանեցինք:
«Ոչ, ես այդ կարծիքին չեմ: Մարդիկ կան` պիտի չխոսեն: Ցտեսություն»,-եզրափակեց Զորի Բալայանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն