Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Դատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ) 60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ) «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան Chat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ) 

Գևորգ Կոստանյանը պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Քաղաքական

Նկատի ունենալով զանգվածային լրատվամիջոցների հետաքրքվածությունը ԱԺ վերջին քառօրյա նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի հնչեցրած հայտարարության, այն է` ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրելու և այդ մասին կրկին բարձրաձայնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի արձագանքին, հայտնում ենք հետևյալը.

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, ԱԺ նիստի ժամանակ, պարոն Կոստանյանը, պատասխանելով Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի հարցին, ասել է.

«Այն բոլոր հանգամանքների մասին, որոնց վերաբերյալ Դուք հարցադրում արեցիք, ես ամբողջությամբ, բովանդակային առումով, առանձին-առանձին անդրադարձել եմ և ներկայացրել եմ իրավունքի և օրենքի տեսակետից դրանց նկատմամբ վերաբերմունքը և գնահատականը, քանի որ այդ բոլոր հարցադրումները ըստ էության փաստաբանի ներկայացրած բողոքի կետերն էին, և իմ որոշմանը ծանոթանալով, վստահ եմ, կգտնեք ձեզ հետաքրքրող հարցերի ամբողջական և սպառիչ պատասխանը:

Բայց բոլոր դեպքերում, ես բազմիցս ասել եմ և այս գործով և նախորդ գործերով. ցանկացած գործ, որտեղ կա հանրային հետաքրքրություն կամ առանց հանրային հետաքրքրության, ցանկացած անձի հետ, մասնագիտական դաշտում, հրապարակային պատրաստ եմ քննարկման և հիմա էլ հայտնում եմ, որ պարոն Փաշինյան և ցանկացածը, ով կուզենա ավելի դետալացված քննարկում ունենալ այդ գործի և ցանկացած այլ գործի առնչությամբ, ես պատրաստ եմ, միշտ»:

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, կարևորելով հանրային վստահությունը դատախազության աշխատանքի նկատմամբ, սկզբունքորեն անհրաժեշտ է համարում աղմկահարույց, հնչեղություն ստացած քրեական գործերով հրապարակային քննարկումները, այն է' ընդունել զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Ազգային Ժողովի պատգամավորների և նրանց հետ տվյալ գործի վիճահարույց հանգամանքների շուրջ, մասնագիտական դաշտում, մանրամասը զրուցել, պարզաբանել, բացատրել քննարկման հանրային մասնակիցներին' իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Արդյունքների մասին կարող է լինել հանրային իրազեկում զանգվածային լրատվամիջոցներով կամ հանդիպման մասնակիցները այդ մասին կարող են հանդես գալ սեփական հայտարարություններով'այդպիսով հրապարակայնացնելով այդ քննարկումը, բացառությամբ այնպիսի տեղեկությունների հաղորդմամբ, որը ի շնորհիվ այդ քննարկման, հայտնի է դարձել իրենց, սակայն կարող է հանդիսանալ նախաքննական գաղտնիք կամ դիտվել որպես ուղղորդող կարծիք կամ ճնշում դատարանի և դատական քննության վրա:

Ուստի և հրապարակային քննարկումը դա միայն ուղիղ եթերով բանավեճ չէ, ինչպես ընկալել է պարոն Փաշինյանը, ով իր խոսքում նշում է. «Որքան հասկացա պարոն Կոստանյանի ելույթից, ինքն ինձ բանավեճի հրավիրեց: Ընդունում եմ բանավեճի հրավերը և պատրաստ եմ ուղիղ եթերում հոկտեմբերի 15-ից 25-ին ընկած ժամանակահատվածում բանավիճել»: Պարոն Կոստանյանի հայտարարության տեքստում, որը արդեն ներկայացվեց վերոշարադրյալում, ինչպես տեսնում ենք, ոչ ուղղիղ, ոչ էլ անուղղակի, խոսք անգամ չկա բանավեճի հրավերի, առավել ևս ուղիղ եթերում բանավիճելու մասին:

Դատախազի կողմից տրամադրված տեղեկատվությունը չի կարող վտանգի տակ դնել անհատների իրավունքները և օրինական շահերը, ներառյալ այնպիսի խոցելի խմբերի, ինչպիսիք են տուժողները, մեղադրյալի ընտանիքի անդամները, քրեական գործի տվյալների պաշտպանության պահանջը, գաղտնիության պարտականությունը: Հանրությանը տրամադրված տեղեկատվությունը չպետք է վնասի նախաքննության նպատակին: Այն չպետք է ոտնահարի ոչ երրորդ կողմի, ոչ էլ քննության այլ մասնակիցների իրավունքները: Դա չպետք է ազդեցություն ունենա նախաքննության արդյուքների վրա: Տեղեկատվության տրամադրումը չպետք է վտանգի վկաների և ընդհանրապես վարույթի մասնակիցների անվտանգությունը: Հավասարակշռություն պետք է ապահովվի անմեղության կանխավարկածի, հանրության տեղեկացված լինելու իրավունքի և անձանց արժանապատվությունն ու հեղինակությունը ապահովելու միջև: Դատական քննության փուլում, մասնակիցները անկախ իրենց դերից, ունեն իրենց հեղինակության և արժանապատվության, անձնական և ընտանեական կյանքի, անձնական անվտանգության հարգելու իրավունք:

ՀՀ գլխավոր դատախազությունը կարևորում է հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների» պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատությունը, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարում հավասարակշռության պահպանումը մամուլի ազատության և Կոնվենցիայի 6–րդ և 8-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունքների միջև:

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Կոստանյանի հայտարարությունը հրապարակային քննարկումների վերաբերյալ մշտապես ուժի մեջ է, եթե քննարկման կողմերի համար ընդունելի են մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, օրինական շահերի հավասարակշռման երաշխիքները, որոնցով այդ իրավունքների իրականացումը կարող է սահմանափակվել օրենքով սահմանված կարգով, ժողովրդավարական սկզբուքներով, այն չափով որը անհրաժեշտ է և համապատասխանում է սահմանափակման նպատակին:

Վերահաստատելով իր դիրքորոշումը, ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, պատրաստ է ընդունել ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանին և վերջինիս հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալ նրա հետ:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունըChat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ) Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ9 էջանոց նամակ էր գրել. 14-ամյա Վահեի հայրը մանրամասներ է պատմում (տեսանյութ) Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Երևանի Ռուբինյանց փողոցում բшխվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը․ Կան վիրավորներTelegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտի» կառավարիչ-տնօրեն Եվրոպական հանձնաժողովը Կիևին 90 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրից 3.47 միլիարդ եվրո է հատկացրել հարվածային զենքի համարՖարխոյանը հիմնավորեց՝ որոշումները դատարանում չեն կայացվում, ուղարկվում է. Արթուր ՍարգսյանՎեհափառը ցանկության դեպքում կարող է գալ ԱԺ ու ելույթ ունենալ. դա իր իրավունքն է, Խաչատրյան«Թակիր իմ դուռը» սերիալի աստղը կանչվել է դատախազություն Սպասում եմ զույգ բալիկների․ Ռիհաննան նոր գրառում է կատարելՍպասելու ենք, թե էս անգամ ինչ են հորինել իրենց SMS ուղարկողները. ՀակոբյանReuters․ ԱՄՆ տնտեսության աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է մինչև 1,5 տոկոսForsa. Գերմանիայի բնակիչների գրեթե 80%-ը կարծում է, որ կառավարությունը չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրներըՄեր հայրերի նզովքն ուղեկցելու է, սա զգուշացում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Աննա Հակոբյանի հրապարակման հետ կապված մեկ անձի նկատմամբ կա կալանավորման որոշում.ՔԿ Նոր կալանքներ, ՀՀ-ում՝ ներմուծումների արգելք. ԻՀՊԿ-ն սպառնացել է «այսօր» հարվածել ԱՄՆ-ի օբյեկտներին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ka-32-ի պահեստամասերի մատակարարման վրա պատժամիջոցների արգելքը«Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան (տեսանյութ) Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդԱրթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսովԽոշոր եղջերավոր կենդանին ընկել էր ջրատարը Նոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել էԱմենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին«Տեղյակ եմ». Փաշինյանը՝ Աննա Հակոբյանին ուղղված սպառնալիքների մասին Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գարեգին Երկրորդը կարևորել է ազգային միասնականությունը՝ նշելով, որ այն առավել քան երբևէ անհրաժեշտ էՈրոշում դեռ չկա.Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր բանագնացի հարցով Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքներըԼույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը (լուսանկարներ)Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի ձկնաբուծական տնտեսություններին
Ամենադիտված