Թբիլիսիից վերադարձող ավտոբուսը վթարի է ենթարկվել Լոռիում. կա զոհ և վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Կարեն Աբովյանը, վարելով Mercedes մակնիշի 10 ԼՕ 434 համարանիշի ավտոմեքենան` Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 55-ամյա Գագիկ Ցագոյանի վարած Man մակնիշի 35 ՏP 607 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներից՝ Օձուն գյուղի բնակիչ Ավիկ Ջահինյանը տեղում մահացել է, իսկ Mercedes-ի վարորդ Կ. Աբովյանն ու ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգիս Թամազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ավտոբուսը վերադառնալիս է եղել Թբիլիսիից, որի մեջ եղել են 41-ից ավելի ուղևորներ, բարեբախտաբար նրանք չեն տուժել:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն