Ալեքսանդր Բաբասյանը կնոջ ծնունդը կնշի լեռան վրա (ֆոտո)
Այլ
Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը նշում է ծննդյան 23-ամյակը, ինչի կապակցությամբ էլ ամուսինն անակնկալ է պատրաստել նրա համար:

«Առաջին անգամ է, ինչ Լիլիթն իր ծննդյան տոնը ամուսնացած կնոջ կարգավիճակում է նշելու: Ես որոշեցի այնպիսի մի բան կազմակերպել, որը կտարբերվի իր ծննդյան նախորդ տոներից: Քանի որ հնում մարդիկ 7օր, 7 գիշեր հարսանիք էին անում, ես էլ նախապես Լիլիթին խոստացել է 3 օր ու գիշեր տոնել իր ծնունդը: Խոստմանս համաձայն' երկեվանից մենք քեֆի մեջ ենք:)»,- eses.am-ին ոգևորությամբ պատմեց Ալեքսանդրը:
Խնջույքի առաջին օրը զույգը մտերիմ ընկերների հետ զվարճացել է երևանյան ակումբներից մեկում: «Երեկոյան ընկերներով ներկա գտնվեցինք համերգային հիանալի ծրագրի: Տասներկուսից հետո նույն ակումբում շնորհավորեցինք սիրելիիս, հետո նրան «գողացանք», աչքերը փակեցինք ու տարանք Նորք' Հանրային հեռուստաընկերության աշտարակի մոտ, որտեղ ես առաջին անգամ նրան սիրո խոստովանություն էի արել: Այնտեղի հետ կապված շատ հետաքրքիր հիշողություններ ունենք: «Love is…» մակագրությամբ տորթ էի պատվիրել ու շամպայն, խմեցինք, շնորհավորեցինք, նաև փոքրիկ հրավառություն արեցինք»:
Այսօր էլ դերասանը որոշել է առանձնանալ կնոջ հետ և հեռու լեռներում նշել սիրելիի ծննդյան օրը: «Այսօր բուն ծննդյան օրն է, հեքիաթը շարունակելու համար երկուսով կգնանք Հայաստանի լեռներում գտնվող գողտրիկ ռեստորաններից մեկը»,- հավելեց Ալեքսանդրը:
Դերասանի փոխանցմամբ` հեքիաթի երրորդ օրը մտերիմ հարազատների և բարեկամների միջավայրում է անցնելու, իսկ ավարտին ինքը դարձյալ անակնկալ է պատրաստել կնոջ համար, որը կբացահայտի վաղը:)


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն